Ախալցիխեում երկու մեքենա միմյանց են բախվել

Ախալցիխեում երկու մեքենա միմյանց են բախվել

Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխեում: Թամարաշվիլի փողոցում երկու թեթև մեքենա միմյանց են բախվել: Ավտովթարը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, ժամը 14:30-ի սահմաններում:

Տեղացիներն ասում են, որ «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները միմյանց բախվել են Ախալցիխեի կենտրոնական կայանի հարակից տարածքում, լուսակիրի մոտ:

Պատահարի արդյունքում տուժածներ չկան, երկու կողմի մեքենաներն էլ վնասվել են:

Ներքին գործերի նախարարությունում ասում են, որ վարորդը տուգանվել է վարչական կարգով, 125֊րդ հոդվածի տասերորդ մասով։tv9nes.ge