Նախօրեին Իրանի Ղոմ քաղաքում կորոնավիրուսի հետևանքով երկու քաղաքացի է մահացել, գրում է իրանական ԻՌՆԱ գործակալությունը` հղում անելով ԻԻՀ առողջապահության նախարարության պաշտոնյանին։
Նրա խոսքով` տարեց իրանցիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, և նրանք մահացել են։
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել էր այն տեղեկությունը, որ երկրի երկու քաղաքացի կորոնավիրուսով են վարակվել։
Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիի խոսքով` սրանք Իրանում COVID-19–ով վարակվելու առաջին դեպքերն էին։
Ղոմ քաղաքի դպրոցներում այսօր դասերը դադարեցվել են։
Չինաստանում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը հասել է 2218-ի, բուժվել է ավելի քան 16 100 մարդ: Վարակակիրների թիվը գերազանցում է 74 500-ը: Համապատասխան տվյալները հարապարկում է Չինաստանի առողջապահության գերատեսչությունը:
Մահվան և վարակվելու դեպքերի մեծ մասը գրանցվել է Հուբեյ նահանգում:tv9news.ge