
Այսօր ՝ փետրվարի 24-ին Բորժոմիի հյուրանոցներից մեկի երկրորդ հարկից ընկել է 3 ամյա աղջիկ: Տուժածին շտապօգնությունը տեղափոխվել է բժշկական հաստատություն:
Տեղեկատվությունը տարածում է «Բորժոմի» հեռուստաընկերությունը:
Ինչպես «Հարավային դարպասին» ասաց Բորժոմիի հիվանդանոցի ղեկավար Իրակլի Դիասամիձեն, տուժածի վիճակը կայուն է. «Տոմոգրաֆիկ հետազոտություն ենք կատարել, եւ սպասում ենք արդյունքներին»: