Նինոծմինդայի Ռուսթավելի փողոցում ասֆալտապատ ճանապարհի մի մասը վնասվել է եւ հայտնվել է ճեղք 100 մ երկարությամբ:
Ըստ այս փողոցի բնակիչների, ասֆալտապատման ժամանակ, որը կատարվել է 2018-ին, սկզբում, փռվել է անորակ ասֆալտ, որից հետո ասֆալտի շերտը հանվել և նորից իրականացվել է ասֆալտապատում: Այդ իսկ պատճառով ճեղք է հայտնվել այս հատվածում:
Ըստ բնակիչների, այս է պատճառը, որ առաջացրել է խնդիրը: Եթե միջոցներ չձեռնարկվի, ապա ամբողջ ասֆալտը շարքից դուրս կգա:
Նշենք, որ Ռուսթավելի փողոցը ասֆալտապատվել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինարարական ընկերության կողմից, որի համար հատկացվել է 247 298 լարի գումարը:
Այս հարցով մենք դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարան, որտեղից պատասխանեցին , որ 2018-ին է ասֆալտապատվել Նինոծմինդա քաղաքի Ռուսթավելու փողոցը, որն ունի եռամյա երաշխիք: Այսպիսով, այս փողոցում խնդիրը կլուծվի գարնան սկզբից:
Մանրամասները լսենք բնակիչներից: