Նոր տվյալներ դպրոցների տնօրենների քննության վերաբերյալ

Նոր տվյալներ դպրոցների տնօրենների քննության վերաբերյալ

Հանրային դպրոցների տնօրինության ցանկություն ունեցողների հավաստագրման քննությունների գրանցումն ավարտվել է:

Վրաստանի Կրթության նախարարության տեղեկատվության համաձայն հանրային դպրոցների տնօրինության ցանկություն ունեցողների հավաստագրման քննությունների համար գրանցվել է 2 244 դիմորդ:

Սամցխե-Ջավախքից գրանցվել է 170 դիմորդ

Քվեմո Քարթլիից — 205

Ինչպես հայտնում է EDU.ARIS.GE-ն, այսօրվա դրությամբ Վրաստանում 2083 հանրային դպրոցներից 1022-ի տնօրենները պաշտոնակատարի կարգավիճակ ունեն: Տնօրենների պաշտոնակատարները պարտավոր են հանձնել հավաստագրման քննությունները:

Քննությունների անցկացման տևողության, ժամանակի և վայրի մասին ավելի ուշ որոշում կկայացնի Վրաստանի ԿԳ նախարարը:aliq.ge