2019 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գորելովկա գյուղում անցկացվեց գիշերային լուսավորություն գյուղի երկու փողոցներում: Աշխատանքներն իրականացրել է Զեբուլ Աբուլաձեի կազմակերպությունը :
Այս աշխատանքները Գորելովկա գյուղում իրականացնելու համար տրամադրվել էր 20,000 լարի: Չնայած նոր էր միացվել, սակայն այն ծառայեց ընդամենը 10 օր: Դրանից հետո փողոցային լուսավորության համակարգը շարքից դուրս է եկել և արդեն չի գործում:
Այս հարցով մենք կապվեցին Զեբուլ Աբուլաձեի հետ, ով ասաց, որ խնդիրը ծագել է այն պատճառով, որ այնտեղ էլեկտրոնային ժամանակաչափը (տայմեր) է տեղադրված, որը չի գործում, ով որ մեղավոր է թող իրենք էլ դա կարգավորեն:
Կապվեցինք նաև կոմունալ ծառայության աշխատակիցների հետ, ովքեր նշեցին, որ այնտեղ տեղադրված ժամանակաչափը գտնվում է լավ վիճակում, և խնդիրը մալուխների մեջ է, որն ունի կարճ միացում և չի գործում:
Այս հարցով մենք դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի վերահսկիչ ծառայությանը, որտեղից մեզ պատասխանեցին.
« Տարված աշխատանքն ունի երեք տարվա երաշխիքային ժամկետ, և աշխատանքներն իրականացնող Զեբուլ Աբուլաձեն պետք է ապահովի և վերացնի երեք տարվա ընթացքում արտաքին լուսավորության գծերում ծագած խնդիրները»:
Վերահսկիչ ծառայության պետ Արթուր Շիրինյանի խոսքով, «իրենք գրավոր խնդրել են Աբուլաձեին լուծել խնդիրները: Եթե նա պատասխանի բողոքարկմանը, մենք ստիպված կլինենք հայցադիմում ներկայացնել դատարան »:
Նշենք, որ Զեբուլ Աբուլաձեի ընկերությունը 2019 թվականին Նինոծմինդայի քաղաքապետարանում իրականացրել է գիշերային լուսավորություն տասը գյուղերում և Նինոծմինդա քաղաքում ՝ ընդհանուր 83,300 լարիով:
Ե՞րբ և ինչպես կլուծվի Գորելովկա գյուղում գիշերային լուսավորության խնդիրը, «NOR» ռադիոն կտեղեկացնի հետագա նյութերում:
Լրացուցիչ մանրամասները մեր աուդիո նյութում