«Կորոնավիրուսի պատճառով խուճապի պատճառ չկա: Եթե մենք տեղեկացված լինենք. ճիշտ կգործենք: Ճիշտ կպաշտպանենք մեզ ու մեր ընտանիքի անդամներին»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է իմունոլոգ Բիձինա Կումբեգովը:
Նրա խոսքերով՝ 80 հազար վարակակիրների տվյալները վկայում են այն մասին, որ վիրուսը երբեք չի հայտնաբերվել մինչև 15 տարեկան երեխաների մոտ:
«Կորոնավիրուսի դեպքում մինչև 15 տարեկան երեխաները չեն հիվանդանում, բացառությունն աննշան է: Ռիսկային գոտում են մեծահասակներն ու քրոնիկ հիվանդությամբ տառապող անձինք»,-ասել է Բիձինա Կումբեգովը: