
Կորոնավիրուսի վտանգի հետ կապված՝ հայ-վրացական սահմանի փակման հարց օրակարգում չկա: Այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա ասել է, որ պատասխանատու կառույցները համատեղ աշխատում են, քննարկվում են անհրաժեշտ բոլոր հարցերը, սեղանին են հնարավոր բոլոր տարբերակները, որոշումներ կկայացվեն՝ իրավիճակից ելնելով: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ձևավորվել, որն ուղիղ աշխատում է հարևան երկրի առողջապահական գերատեսչության հետ, իսկ վտանգի դեպքում պատրաստ են քայլերի դիմել:
Նա նաև ասել է, որ կանխարգելման ուղղությամբ քայլեր են տարվում՝ Իրանից վարակի մուտքը կանխելու ուղղությամբ: Կառավարության որոշմամբ՝ երկու շաբաթ ժամկետով սահմանափակվել է Իրանի հետ ցամաքային ու օդային հաղորդակցությունը:
Հայ-վրացական սահմանի հնարավոր փակման հարցը լրագրողների մոտ առաջացել է փետրվարի 26-ին Վրաստանում գրանցված առաջին վարակից հետո, այսօր արդեն հաստատվեց նաև կորոնավիրուսի երկրորդ դեպքը:aliq.ge