Կորոնավիրուսի 3-րդ դեպքը Վրաստանում

Կորոնավիրուսի 3-րդ դեպքը Վրաստանում

Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի երրորդ դեպքը:

Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

«Այսօր առավոտյան հայտնի է դարձել երրորդ հաստատված դեպքի մասին: Նա Վրաստանի քաղաքացի է, ով ճամփորդել է Իրանում և կապ ունեցել Վրաստանում կորոնավիրուսի առաջին հաստատված դեպքի հետ, նրանք միասին եղել են Իրանում, որից հետո ցամաքային ճանապարհով, հատել են Ադրբեջանի սահմանը և եկել Վրաստան: Նա երեկ է մուտք գործել Վրաստան, ունեցել է բարձր ջերմություն և տեղափոխվել ինֆեկցիոն հիվանդանոց»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:

Նրա խոսքով, բոլոր երեք վարակվածների վիճակը բավարար է, նրանք շարունակում են բուժումը:

Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր երեք օր առաջ: Վարակը հայտնաբերվել էր Վրաստանի 50-ամյա քաղաքացու մոտ, ով Ադրբեջանի տարածքով Վրաստան էր մուտք գործել Իրանից:

Երկրորդ դեպքը գրանցվել է Իտալիայից Վրաստան վերադարձած 31-ամյա կնոջ մոտ:1tv.ge