Կորոնավարակի կանխարգելման նպատակով, Վրաստանի դպրոցներում իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Դպրոցներն մշակվում են հատուկ միջոցներով:
Դպրոցի վարչակազմում ասում են, որ ախտահանման միջոցները ձեռք են բերել առողջապահության նախարարության խորհրդատվությամբ և այն առողջության համար վնասակար չէ: Բուժքույրը բացատրում է, որ սեզոնային վիրուսների տարածման ռիսկի աճի պատճառով, միջանցնքները ամեն ուրբաթ ախտահանում են:
Ախալցիխեի 5-րդ հանրային դպրոցն ունի 3 կորպուս: Այն մունիցիպալիտետում ամենա մեծն է, ըստ երեխաների քանակի: Հաստատությունում գրանցված է 1 472 երեխա:
«Հատկանշական է, որ կորոնավարակի պատճառով երկարաձգվել են գարնանային արձակուրդները, որոնք տևելու են մարտի 2-ից 16-ը: Գարնանային արձակուրդների ընթացքում կփակվեն բոլոր պետական դպրոցները: Այս ժամանակահատվածում մենք հնարավորություն ունենք իրականացնել հիմնարար ախտահանիչ աշխատանքներ», – ասել է Էկա Դգեբուաձեն:tv9news.ge