
Վրաստանի պետական բոլոր կառույցներում կիրականացվեն ախտահանման աշխատանքներ:Այդ մասին ասված է կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի հայտարարության մեջ:
Ախտահանման աշխատանքներ կիրականացնի նաև «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը կայարաններում և գնացքներում:
Ըստ միջգերատեսչական համակարգող խորհրդի ցուցումների` վիրուսի տարածումը կանխելու համար ախտահանման գործընթաց կիրականացվի նաև պետական գերատեսչությունների կողմից, որոնք հանրային ծառայություններ են մատուցում բնակչությանը:
Ներկայումս Վրաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման երեք դեպք: