Արձակուրդները վերաբերո՞ւմ են ուսուցիչներին

Արձակուրդները վերաբերո՞ւմ են ուսուցիչներին

Երբ Վրաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և կրթական հաստատությունները ախտահանելու նպատակով գարնանային արձակուրդները մեկ շաբաթ շուտ սկսվեցին, տարածվեց տեղեկություն, թե դրանք ուսուցիչներին չեն վերաբերում:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի նշել է․

«Ինչպես գիտեք, միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից փետրվարի 29-ին կայացված որոշման համաձայն՝ գարնանային արձակուրդները երկարացվել են Վրաստանի հանրային դպրոցներում՝ ախտահանման աշխատանքների համար: Դպրոցներում արձակուրդներ են հայտարարվել: Սակայն, ըստ անհրաժեշտության, դպրոցներում պետք է վերահսկվի ախտահանման գործընթացը:

Ինչպես նաև, քանի որ սկսվել է առաջին դասարանցիների գրանցումը և աշակերտների ծնողների հետ շփման անհրաժեշտություն կա, որոշ ուսուցիչներ հաճախում են դպրոց»։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանում դպրոցական արձակուրդները մարտի 9-ի փոխարեն սկսվեցին մարտի 2-ից և կտևեն մինչև մարտի 16-ը: Այս մասին ասվում է կառավարության հայտարարության մեջ:aliq.ge