
Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում, քաղաքապետարանի դիմաց, իրականացվող աշխատանքների արդյունքում հանվել է ասֆալտի շերտը և այս վայրում ձնհալի հետևանքով, հետզհետեւ խորանում են առկա փոսերը խոչընդոտելով երթեւեկությանը:
Վարորդները դժգոհում են, որ մեքենա վարելը անհնար է, մեծ փոսերի շնորհիվ: Մեքենաները շարքից դուրս են գալիս:
Այս խնդրի վերաբերյալ մենք կապվեցինք Նինոծմինդայի ջրամատակարարող ընկերության պետ Արզուն Գորոյանի հետ, ով նշեց, որ ջրամատակարարման ծառայությունը ստանձնում է ճանապարհի այս հատվածի վերանորոգումը: «Մենք սպասում ենք, որ եղանակը տաքանա, որպեսզի կարողանանք վերանորոգման աշխատանքներ իրականացնել այս վայրում»: