
Ախալցիխեի հիվանդանոց կորոնավիրուսի ախտանշաններով հիվանդ է գրանցվել: Հիվանդանոցում սպասում են կորոնավիրուսն հաստատող կամ բացառող հետազոտության պատասխաններին: Տղամարդը Իրանի քաղաքացի է, ով կոկորդի ցավերով և ջերմությամբ բժիշկների օգնությանը դիմել է մարտի չորսին: Նա Վրաստանի սահմանն անցել է փետրվարի 22-ին:
«Հիվանդը եկել է ինքնակամ: Ջերմություն և կոկորդի ցավ է գրանցվում: Իրանի քաղաքացին է, սպասում ենք հետազոտության պատասխաններին, ուղղարկել ենք Լուգարի լաբորատորիա: Այսօր ջերմություն չունի»,- ասում է հիվանդանոցի մենեջեր՝ Ռևազ Կուճուխիձեն:
Սա միակ հիվանդն է, ով այս փուլում Ախալցիխեում գտնվում է կասկածի գոտում: tv9news.ge