
Ասպինձայում, Իտալիայից վերադարձած 18 տարեկան երիտասարդի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Երիտասարդին կորոնավիրուսին համապատասխան ախտանշաններով շտապ օգնության անձնակազմը նախ Ասպինձա, ապա Գորի էր տեղափոխել,
Մեկուսացման մեջ են գտնվում նաև Իտալիայից Ասպինձա վերադարձած երկու կին, սակայն նրանց մոտ կորոնավարակի ախտանշաններ չեն նկատվում:
Ասպինձայի քաղաքապետարանը Թբիլիսիի ինֆեկցիոն կազմակերպության հետ պայմանագիրն արդեն կնքել է: Ըստ պայմանագրի, ՍՊԸ «Սանիտարը» 10 000 կմ ք. մետր տարածքի ախտահանում կանցկացնի:
Կորոնավիրուսի դեպքերի հաստատման պատճառով, Ասպինձայում, գրեթե բոլոր միջոցառումները չեղարկվել են: tv9news.ge