Ախալցիխեի մունիցիպալիտետի մասշտաբով, կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով, այս պահի դրությամբ մեկուսացված է 14 մարդ ,- այս մասին հայտարարել է Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալը: Շալվա Բերձենիշվիլին Tv9news.ge-ի մոտ բացատրում է, որ.
«Մեկուսացման ռեժիմում լինելը կախված է քաղաքացու ինքնակամ ցանկությունից և ընտանեկան բժշկի խորհրդատվությունից»:
Շալվա Բերձենիշվիլին պատմում է արտերկրից վերադարձողների ինքնամեկուսացման և առողջապահական համակարգի վերահսկողության մասին: Սահմանից բարձր ռիսկային երկրներից վերադարձողների մասին առաջին տեղեկատվությունը ստանում է հանրային առողջապահությունը:
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով վերջին մի քանի օրերի ընթացքում բժիշկները ստուգում են արտերկրից Ախալցիխե եկող քաղաքացիներին:Գործընթացը վերահսկում է հանրային առողջության Ախալցիխեի կենտրոնը: Գրասենյակում ասում են, որ մեկուսարանում որևէ տենդ կամ վիրուսի նշաններ չեն հայտնաբերվել:
14 անձ մնում է տանը – նրանք ստացել են հասարակությունից մեկուսացման խորհրդատվություն: Ինպես կարանտինային գոտին է, այդպես էլ այս ռեժիմում հիվանդները կմնան երկու շաբաթ: Նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունն ամեն օր տրամարդվում է կենտրոնի բժիշկներին:
Հսկողության տակ գտնվող հիվանդները Բելգիայից, Հունաստանից, Իտալիայից, Թուրքիայից և Լեհաստանից են:
Վրաստանում գրանցված է կորոնավիրուսի 12 դեպք: Նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին:
Հատկանշական է, որ կորոնավիրուսն հաստատող հետազոտություններ Ախալցիխեում արդեն արվել են: Այս մասին մանրամասն տեղեկացեք.tv9news.ge