
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15-ի: Այս մասին հայտարարել է Վրաստանի Ինֆեկցիոն հիվանդանոցի կարանտինային գոտու ղեկավար Մարինա Էնդելաձեն: Երկու նոր հիվանդների մոտ կորոնավիրուսը հաստատվել է գիշերը: Նրանցից մեկը շփում է ունեցել վարակվածների հետ, մյուսը Վրաստան է ժամանել Իսպանիայից:
Հիշեցնենք, որ 15 վարակվածներից 2-ի վիճակը ծանր է,նրանցից մեկի մոտ երկկողմանի թոքաբորբի ախտանշաններ են արձանագրվել:aliq.ge