
Նինոծմինդա քաղաքի Դավիթ Շինարար կենտրոնական փողոցում լուծվեց կոյուղու դիտահորի հետ կապված խնդիրը:
Նինոծմինդայի քաղաքապետարանի ջրամատակարարման ծառայությունը աշխատանքներ է տարել կոյուղու նոր դիտահոր տեղադրելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ այս փողոցի բնակիչները, տեսնելով, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում վնասված դիտահորին, վթարից խուսափելու համար իրենք մաքրել էին կոյուղին և ժամանակավոր երկաթե թիթեղով փակել այն:
«NOR» ռադիոն բազմիցս հայտնել է այս խնդրի մասին, և խնդիրը վերջապես ստացել է իր լուծումը: