Արդեն մեկ ամիս է ինչ Նինոծմինդա քաղաքի Դավիթ Շինարար փողոցում կոյուղու դիտահորը շարքից դուրս է եկել:
Այս խնդրին NOR ռադիոկայանը անդրադարձել էր դեռևս 2019թ. դեկտեմբերի 25-ին, սակայն մինչ օրս խնդրին լուծում չի տրվել:
Դավիթ Շինարար փողոցի բնակիչները, տեսնելով, որ խնդրին ուշադրություն չի դարձվում, որոշել էին անձամբ մաքրել կոյուղու հորը և այն ժամանակավոր փակել էին թիթեղյա կափարիչով ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար: