NOR ռադիոն օրեր առաջ անդրադարձել էր Նինոծմինդա – Օրլովկա ճանապարհի անմխիթար վիճակին, մասնավորապես շեշտելով, որ ճանապարհի այս հատվածը դժվարանցանելի է խորը փոսերի պատճառով:
Ճանապարհի այս հատվածը վարորդների եւ անցորդների բողոքի կիզակետում էր:
Երեկ՝ 12.03. 2020թ. Կաթնատու գյուղ տանող խաչմերուկից սկսած միչև Օրլովկա կենտրոնական ճանապարհահատվածը ժամանակավոր հարթեցվել է:
Նշենք, որ Նինոծմինդա-Օրլովկա 7498 մետր ճանապարհի վերականգնման համար տրամադրվել է 4`722`354 լարի: Եվ մրցույթը հաղթել է «Արալ» ընկերությունը 4,627`900 լարիի դիմաց :
Ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունը աշխատանքները պետք է ավարտի 11 ամսվա ընթացքում: Ասֆալտապատ ճանապարհը կունենա երկու տարվա երաշխիք: