Նինոծմինդա – Օրլովկա ճանապարհահատվածը դժվարանցանելի է

Նինոծմինդա – Օրլովկա ճանապարհահատվածը դժվարանցանելի է

Սկսած Նինոծմինդա քաղաքից մինչև Օրլովկա գյուղ հասնելը, ճանապարհը գտնվում է անմխիթար վիճակում, ճանապարհի այս հատվածով երթևեկությունը բարդ է խորը փոսերի պատճառով:

Փետրվարի 27-ին, NOR ռադիոյի խմբագրություն հեռախոսազանգ ստացանք քաղաքի բնակչից, որը դժգոհում է Նինոծմինդա – Օրլովկա ճանապարհի վիճակից:

Բնակիչը նշել է, որ այս ճանապարհով երթևեկելիս ամեն անգամ մեքենան փչանում է: Ասֆալտապատման աշխատանքներն սկսվելուց առաջ գոնե խճապատեն, հակառակ դեպքում այս ճանապարհով անցնել հնարավոր չի լինի:

Նշենք, որ Նինոծմինդա-Օրլովկա 7498 մետր ճանապարհի վերականգնման համար տրամադրվել էր 4`722`354 լարի: Եվ մրցույթը հաղթեց «Արալ» ընկերությունը 4,627`900 լարիի դիմաց :

Ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունը աշխատանքները պետք է ավարտի 11 ամսվա ընթացքում: Ասֆալտապատ ճանապարհը կունենա երկու տարվա երաշխիք: