Նինոծմինդա – Օրլովկա ճանապարհի մի մասը հարթեցվել է

Նինոծմինդա – Օրլովկա ճանապարհի մի մասը հարթեցվել է

NOR ռադիոն օրեր առաջ անդրադարձել էր Նինոծմինդա – Օրլովկա ճանապարհի անմխիթար վիճակին, մասնավորապես շեշտելով, որ ճանապարհի այս հատվածը դժվարանցանելի է խորը փոսերի պատճառով:

Ճանապարհի այս հատվածը վարորդների եւ անցորդների բողոքի կիզակետում էր:

Երեկ՝ 12.03. 2020թ.  Կաթնատու գյուղ տանող խաչմերուկից սկսած  միչև  Օրլովկա կենտրոնական  ճանապարհահատվածը ժամանակավոր հարթեցվել է:

Նշենք, որ Նինոծմինդա-Օրլովկա 7498 մետր ճանապարհի վերականգնման համար տրամադրվել է 4`722`354 լարի: Եվ մրցույթը հաղթել է «Արալ» ընկերությունը 4,627`900 լարիի դիմաց :

Ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնող ընկերությունը աշխատանքները պետք է ավարտի 11 ամսվա ընթացքում: Ասֆալտապատ ճանապարհը կունենա երկու տարվա երաշխիք:

Նինոծմինդա – Օրլովկա ճանապարհահատվածը դժվարանցանելի է