
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի կարծիքով՝ կորոնավիրուսի հետ կապված Վրաստանում ստեղծված իրավիճակի պատճառով ուսումնական գործընթացը մինչև ապրիլի 26-ը ամբողջությամբ դժվար թե վերականգնվի: Այս մասին Գախարիան ասել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:
«Ըստ ԿԳՆ-ի, եթե մինչև ապրիլի 26-ը դպրոցներում ուսումնական գործընթացը չվերսկսվի, ամբողջ ուսումնական տարին հարցականի տակ կդրվի: Այնտեղ կան որոշ չափանիշներ: Կրթության նախարարությունն առաջիկա օրերին պլան պետք է ներկայացնի: Ես կասկածում եմ, որ մինչև ապրիլի 26-ը մենք կկարողանանք լիովին վերսկսել դասապրոցեսը», — ասել է Գախարիան:
Նրա խոսքով, որոշ դպրոցներ գուցե պատրաստ լինեն հեռավար ուսուցման, բայց իրավիճակը այլ է այն մարզերում, որտեղ շատ երեխաներ նույնիսկ ինտերնետ չունեն:aliq.ge