
44-րդ վարակակիրը ծովափնյա Բաթումի քաղաքում է: Պացիենտը վարակի կասկածանով բուժօգնության է դիմել նախօրեին, այսօր հաստատվել է: Հաստատվել է նաև, որ վարակումը կապ ունի արտերկրի հետ, վարակակրի տվյալները ճշտված են: Այսպիսով՝ Բաթումիում վարակվածների թիվը 2-ի հասավ:
Ավելի վաղ վարակաբանները զգուշացրել էին, որ առաջիկայում սպասվում է վարակվածների թվի աճ: Մասնագետները նաև զգուշացնում են վարակի տարածման այն տեսակի մասին, երբ պացիենտները չգիտեն, երբ ու ինչպես են վարակվել, ու իրավիճակը կարող է համաճարակի հանգեցնել:aliq.ge