
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը առավոտյան ժամը 10:30-ի դրությամբ ավելացել է 3-ով` հասնելով 47-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում:
Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1 անձ: Կարանտինային ռեժիմում է գտնվում 1966 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 259 պացիենտ: