Մառնեուլիի «Ջեոհոսպիտալ» հիվանդանոցի աշխատակիցը, մարտի 22-ին, բարձր ջերմությամբ հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկությունը տարածում է marneulifm.ge լրատվականը:
Ինչպես հայտնի է, հոսպիտալացված բուժաշխատողի մոտ միայն բարձր ջերմություն է գրանցվել, պարզվել է նա անմիջական շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված կնոջ հետ:
Ներկայումս Մառնեուլիում մոտ 30 մարդ գտնվում է կարանտինում, այդ թվում բժիշկներ, բուժքույրեր, սանիտարներ և հիվանդներ:
Հայտնի է նաև, որ «Ջեոհոսպիտալ»-ի վիրաբուժության և վնասվածքաբանության բաժանմունքներում հիվանդները կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում չեն ունեցել, իսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 9 հիվանդներ ռիսկի խմբում են, քանի որ վարակակիրը վերակենդանացման բաժանմունք է եղել:
Նշենք, որ երեկ Մառնեուլիում կորոնավիորւսի դեպք էր գրանցվել: Վարակվածը միջին տարիքի կին է, ով բուժում էր ստանում Մառնեուլիի «Ջեոհոսպիտալ» կլինիկայում:aliq.ge