Հեշտիայի երկու դպրոցներն էլ անցել են առցանց ուսուցման

Հեշտիայի երկու դպրոցներն էլ անցել են առցանց ուսուցման

Ինչպես գիտեք կորոնավիրուսի տարածման պատճառով դպրոցները  չեն գործում, բայց աշակերտների ուսուցումը շարունակվում է համացանցի միջոցով:

Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցի տնօրեն Լալազար Արոյանը նշեց. «Հարկադիր արձակուրդների ընթացքում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարեց հեռավար  ուսուցման մասին, որը ակտիվորեն ընդունվել է թե մեր՝ ուսուցիչներիս և թե աշակերտների կողմից: Մեր դպրոցի բոլոր դասարանների աշակերտները արդեն ներգրավվել են Microsoft – Teams կայքում և արդեն ընթանում է հեռավար ուսուցումը երեխաների հետ»:

Իսկ Հեշտիայի թիվ 1 Վիկտոր Հովսեփյանի անվան հանրային դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանը մեզ հետ զրույցում պատմեց. «Սկզբնական շրջանում նախքան Microsoft Teams ծրագիրը, աշխատում էինք viber, facebook, messenger սոցիալական կայքերի միջոցով: Բարձր դասարանները կարող են աշխատել այդ կայքերով, իսկ տարրական դասարանների դեպքում կապնվում ենք ծնողների հետ, հանձնարարությունը ուղարկում ենք ծնողներին, եթե բանավոր է՝ ձայնագրում են, իսկ եթե գրավոր աշխատանք է այդ ժամանակ լուսանկարում ու ուղարկում են ուսուցիչներին: Ծնողների համար անծանոթ է նոր ծրագիրը, բայց հույսով եմ որ կարճ ժամանակվա ընթացքում այդ խնդիրը կլուծվի: Ասեմ որ մենք կրկնակի աշխատանք ենք կատարում գրանցման և մնացած հարցերում, բայց բոլոր դեպքերում մեր աշխատանքն է, պետք է կատարենք որպեսզի երեխաները հետ չմնան ուսումնական պրոցեսից»:

Մեր այն հարցին թե հնարավո՞ր է վիրուսի վերջանալուց հետո հեռավար դասավանդումը պահպանվի և երեխաները տանից սովորեն, Նանե Հովսեփյանը պատասխանեց. « Ոչ,՛ դա կլինի ուղակի լրացուցիչ աշխատանք, որովհետև մինչև հիմա մենք սովոր էինք միայն ժամը 9։00 – 15։00 աշխատել ու վերջ, բայց այս ծրագիրը մեզ հնարավորություն կընձեռի հարկ եղած դեպքում օրվա ընթացքում կապնվել ցանկացած աշակերտի կամ ծնողի հետ»:

Հիշեցնենք, որ կորոնավարակի պատճառով Վրաստանում կրթական գործընթացի մեկնարկը հետաձգվել է մինչև ապրիլի 21 -ը:

Պատմության դասը 8 -րդ դասարանի աշակերտների հետ