Վրաստանի կառավարության մարտի 23-ի 181 հրամանի համաձայն, Վրաստանում կրթական գործընթացի մեկնարկը հետաձգվել է մինչև ապրիլի 21-ը:
Ինչպես նշվում է փաստաթղթում, սահմանափակումները վերաբերում են ինչպես հանրակրթական, այնպես էլ բարձրագույն ուսումնական հաստատություններին:
«Ուսումնական գործընթացը բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվի մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը: Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունները պետք է անցնեն հեռավար ուսուցման (եթե դա հնարավոր է): Մինչև 2020 թվականի ապրիլի 21-ը կրթական և գիտահետազոտական հաստատությունների վարչակազմերը անցնեն աշխատանքի հեռավար ռեժիմի: Արգելվում են բոլոր տեսակի դասընթացները, գիտաժողովները, սեմինարները, բացառությամբ հեռավար ձևերի», – ասում է հրամանագրում:1tv.ge