
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս երեք դեպք:
Այս մասին տեղեկությունը հրապարակված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Պաշտոնական տվյալներով, երկրում գրանցված է կորոնավիրուսի 67 դեպք, այդ թվում, արդեն բուժվել է 9 մարդ:
Կարանտինի ռեժիմում է մնում 4055 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 252-ը:1tv.ge