Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այսօր՝ կեսօրին պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ հչնած կրակոցների դեպքի առթիվ հետաքննություն է տարվում միանգամից երկու հոդվածով: Հետաքննությանը հայտնի է դարձել, որ պատգամավորի տան մոտ խմբակային ծեծկռտուք է եղել, ինչպես նաև գործում նշվում է անօրինական զենքի մասին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ մարտի 26-ին, ժամը 15:40-ի սահմաններում պատգամավոր Հենզել Մկոյանի տան մոտ կրակոցներ են հնչել:
ՆԳՆ-ից հայտնում են, որ հետաքննություն է սկսվել միանգամից երկու հոդվածով.
Վրաստանի քերական օրենսգրքի 126-րդ հոդվածի «բ» ենթակետով, ինչը ենթադրում է բռնություն, կողոպուտ կամ այլ բռնություններ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, պատճառելով ֆիզիկական ցավ:
Քննության արդյունքում հայտնաբերված մեղավորները կարող են պատժվել տուգանքով, կամ 240 ժամ հանրօգուտ աշխատանք կատարելով, կամ մինչև 2 տարի ազատազրկմամբ, ինչպես նաև մեղավորները կզրկվեն զենք կրելու իրավունքից:
Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասը ենթադրում է՝ հրազեն, զինամթերք, պայթուցիկ նյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից մինչև 6 տարի ժամկետով, իսկ սույն հոդվածի չորրորդ մասը ենթադրում է ապօրինի զենքի կրում, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից մինչև 7 տարի:jnews.ge