Թբիլիսիում 2 տարեկանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Թբիլիսիում 2 տարեկանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել երկու տարեկան երեխայի մոտ: Վախտանգ Բոճորաշվիլիի անվան հիվանդանոցի կլինիկական տնօրեն Կախա Իշխնելիի խոսքով՝ երեխայի վիճակը բավարար է:

Նշվում է, որ նրա ընտանիքը եղել է մեկուսացման պայմաններում, ու հերթական զննման արդյունքում վարակի գոյությունը հաստատվել է: Ծնողները վարակված չեն: Բժիշկը նշել է, որ այս վարակման բոլոր կոնտակները ճշտված են:

Ըստ stopcov.ge -ի՝

Վարակվածների թիվը՝ 79
Ապաքինվել է 11-ը
Կարանտինի ռեժիմում է 4427-ը
Ստացիոնարում՝ 257
aliq.ge