Ախալքալաքում կրակոցների գործով երկու անձ է ձերբակալվել

Ախալքալաքում կրակոցների գործով երկու անձ է ձերբակալվել

Ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի Ախալքալաքի շրջանային վարչության աշխատակիցները, անցկացրած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են 1954 թվականին ծնված Ս.Պ.-ին և 2001 թվականին ծնված Ա.Մ.-ին: Նրանք մեղադրվում են հրազենի օգտագործմամբ իրանակացրած խուլիգանության մեջ:

Հանցանքը ենթադրում  է 4-ից 7 տարվա ազատազրկում:

Հետաքննությունը հաստատել է, որ ընթացիկ տարվա մարտի 26-ին, Ախալքալաք քաղաքում  Թավիսուփլեբա և Ջավախիշվիլի փողոցների խաչմերուկում գտնվող «Գոլդ» սրճարան-բարի մոտակայքում տեղի ունեցած վեճի ժամանակ մեղադրյալները հրազենից կրակոցներ են արձակել:

Տեղի ունեցածի վերաբերյալ ընթացում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 239-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասով:

Հիշեցեցնենք, որ մարտի 26-ին Ախալքալաքում կրակոցներ էին հնչել «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Հենզել Մկոյանի տան և խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին պատկանող սրճարան-բարի հարակից տարածքում: