Մարտի 30-ի դրությամբ, Նինոծմինդայի մունիցիպալիտետում 33 մարդ լքեցին երկշաբաթյա ինքնամեկուսացումը, իսկ 151 մարդ դեռ ինքնամեկուսացման մեջ են: Ըստ Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եգոյանի, նրանց վիճակը կայուն է: Նինոծմինդայի մունիցիպալիտետում կորոնավիրուսային վարակի ոչ մի դեպք չի գրանցվել:
Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնը և ոստիկանությունը ամեն օր կապ են պահպանում և իրականացնում ստուգումներ ինքնամեկուսացված անձանց շրջանում:
Մարտի 21-ից ՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո, սահմանները հատող քաղաքացիները անմիջապես տեղափոխվում են կարանտին:
Հիշեցնենք, որ Վրաստանում ապրող բոլոր անձինք պետք է ենթարկվեն Վրաստանում առողջապահության ոլորտում գործող օրենսդրության պահանջներին և հարգեն հանրային առողջապահական ծառայության որոշումները:
Վրաստանում մինչ օրս գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու 98 դեպք, 98-ից 18-ն առողջացել են, 4-ի վիճակը ծանր է, նրանցից երկուսինը՝ ծայրահեղ: 4978 քաղաքացի գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցում 266-ը `հսկողության տակ:
Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 700 000-ը: