Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը

Մահացել է գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը հաստատել է կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան լուրը:

«Խոսքեր չեմ գտնում կնոջս՝ Արիանա Կաոիլիի կորստյան ծանր վիշտը արտահայտելու համար: Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք ապրեց…

Ես սիրում եմ քեզ: Ննջիր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը Թվիթերի իր պաշտոնական էջում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։

Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 2-ին, ժամը 14:00-ին: sport.news.am