Մի քանի օր առաջ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի բնակիչը ջերմությամբ տեղափոխվել է Ախալքալաքի հիվանդանոց, որից հետո նրան տեղափոխել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց: Թբիլիսիում հիվանդը անցել է կորոնավիրուսային թեստ, թեստը ցույց է տվել բացասական արդյունք, ինչը նշանակում է, որ այս հիվանդի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Այս պահի դրությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետում կորոնավիրուսների ոչ մի հաստատված դեպք չկա: Ինքնամեկուսացման պայմաններում մնացող անձանց թիվը հետզհետ նվազում է : 184-ից ներկայումս մնացել են 10-ից պակաս մարդ: Ըստ Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի, մեկուսացված մարդկանց վիճակը լավ է:
Վրաստանում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 157 դեպք: Ապրիլի 4-ին գրանցվեց կորոնավիրուսից առաջին մահը: Ըստ պաշտոնական տվյալների առողջացել է 28 հիվանդ: 5526 մարդ գտնվում է կարանտինում, 344-ը ՝ հիվանդանոցներում: