
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի յոթ նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ վեբկայքում։
Վրաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսի 195 դեպք: Նրանցից 39՝ ապաքինվել: Երկուսը մահացել։
Կարանտինային ռեժիմում գտնվում է 4735 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ ՝ 383 մարդ: