Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ՝ առողջապահության մասնագետները 60-ն անց տարեց մարդկանց մոտ ուսումնասիրություններ են անցկացրել և պարզել, որ խոցելի այդ խմբերը հիմնականում հիվանդանում են թոքաբորբով:
Նախարարի հայտարարությամբ` ուսումնասիրելով եվրոպական առաջատար մասնագետների և որոշ երկրների փորձն ու նաև խորհուրդները, որոշում են կայացրել թոքաբորբի դեմ պատվաստել ռիսկային խմբի մեջ մտնող տարեց մարդկանց:
«Այս փուլում մենք ունենք որոշակի՝ 60-ից բարձր թիրախային խումբ, ինչպես նաև այն մարդկանց ցուցակը, որոնց պատրաստվում ենք պատվաստել: Քննարկումներ են ընթանում նաև, որ այն ներառվի Վրաստանում պարտադիր պատվաստումների ցանկում»,- ասել է առողջապահության նախարարը «Ռուսթավի 2» ՀԸ-ի եթերում: