Ավտովթար Ախալցիխեում – երիտասարդ տղամարդուն տեղափոխում են Թբիլիսի

Ավտովթար Ախալցիխեում – երիտասարդ տղամարդուն տեղափոխում են Թբիլիսի

Ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել Ախալցիխե-Վալե ճանապարհահատվածում, գյուղ Իվլիտայի մոտակայքում: Վարորդը հավանաբար, կորցրել է ղեկի կառավարումը, մեքենան շրջվել է:

Ավտովթարի հետևանքով երիտասարդ տղամարդը ստացել է մարմնի ծանր վնասվածքներ: Տուժածին շտապ օգնության անձնակազմը տեղափոխել է Կլինիկա «Իմեդի», սակայն այս րոպեներին շտապ օգնության մեքենայով տեղափոխում են Թբիլիսի:

«Բավականին ծանր վնասվաքներ է ստացել, գլխուղեղի վնասվածք է նկատվում: Հարկ եղավ օգտագործել արհեստական շնչառության համակարգը, տեղափոխում են Թբիլիսի»,- ասում է Մզիա Կակոոշվիլին:

Ներքին Գործերի Նախարարությունից  հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 276-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը ենթադրում է՝ տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի կամ դրա շահագործման կանոնների խախտում, ինչը մարդու առողջությանը պատճառել է վնաս:tv9news.ge