Օրոջալար գյուղի երեխաները նշում են Զատիկը

Օրոջալար գյուղի երեխաները նշում են Զատիկը

ՆԱՐԵԿ  մանկապարտեզի սաները այս տարի պատրաստվում էին նշել Քրիստոսի հրաշափառ հարության տոնը,նրանք պետք է հանդես գային ԱՎԱԳ Շաբաթը ներկայացումով։ Երեխաներից նույնիսկ կային երեխաներ ովքեր պետք է մարմնավորեին Հիսուս Քրիստոսին սակայն ելնելով իրավիճակից չեն կարողանալու իրականացնել ներայացումը, բայց սա էլ չխանգարեց ոչ երեխաներին ոչ վարչուհուն այս շաբաթվա հեռահար դասընթացը Զատկի տոնի վերաբերյալ էր։ Երեխաներին ուղարկել էր և երգեր և աղոթքներ։ Նաիրուհի Չոբանյանի խոսքերով եթե մենք մեր փոքրիկներին ամեն օր տալիս ենք նյութական սնունդ, որպեսզի նրանք ֆիզիկապես ուժեղ լինեն, ապա պարտավոր ենք որպես քրիստոնյա տալ նաև ամենակարևորը՝ հոգևոր սնունդ:  Երեխաների ծնողները իրենք էլ երեխաներին վաղ հասակից պետք է սովորեցնեն աղոթել:

Մանուկների Աստվածաշունչը հենց երեխաների դաստիարակության անենակարևոր ոսուցոմն է։ Երեխաներին պետք է սովորեցնել մանկական կարճ աղոթքներ հայր մերը; Որ սեղան նստում են աղոթքով և ինձ համար հենց դա է դաստիարակությունը, ու այսօր ճիշտ է կան ծնողներ ովքեր նույնիսկ երեխաների հետ չեն էլ զբաղվել ու չեն կատարել այն առաջադրանքները ինչը ես տալիս եմ նույնիսկ երեխաների աշխատանքները նկարներով չեն ուղարկում բայց կան այնպիսի հաճելի ու հոգևոր արժեքները պաշտպանող ծնողներ ովքեր իրենց երեխաների հետ մեծ սիրով պատրաստվում են Քրիստոսի հրաշափառ հարության տոնին և ամեն օր նրանց կողմից ստանում եմ թե ինչպիսի պատասխանատվություն ունեն հոգևոր դաստիարակության հարցում ինչի համար շատ հպարտ եմ և շնորհակալ նաև ուրախ որ համագործակցում եմ նրանց հետ։ Հույսով եմ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը մեզ կազատի այս իրավիճակից և մենք կվերադառնանք բնականոն կյանքի։  Բոլորին բարի զատիկ եմ ցանկանում: