Զանգվածային ջերմասքրինինգը շարունակվում է Քոբուլեթիի չորս գյուղերում, որտեղ գործում է խիստ կարանտինային ռեժիմ:
Ըստ Աջարիայի Առողջապահության նախարարության տվյալների, երկու օրվա ընթացքում հետազոտված ավելի քան 3700 մարդուց 17-ը՝ հատուկ ուշադրության դեպք են: Վերջին երկու շաբաթ է, ինչ նրանք սուր շնչառական բողոքներ ունեն: 17 քաղաքացիներից նմուշներն արդեն վերցրել են, իսկ մնացածներից կվերցնեն այսօր:
Միևնույն ժամանակ, այսպես կոչված, Քոբուլեթի կլաստերի հետ կապված, հաստատվել է կորոնավիրուսի 25 դեպք: Երեկվա հինգ դեպքից՝ 9 ամսական նորածին մոր հետ և հինգ տարեկան դեռահասին տեղափոխել են Թբիլիսի:
«Դա ընտանիքի, ծնողների որոշում էր, ինչին մենք նույնպես համաձայնվեցինք, քանի որ կենտրոնական մակարդակի գործնական փորձը ավելի մեծ է, այսպիսի դեպքերը ղեկավարելու առումով: Տեղափոխման ժամանակ երեխաների վիճակը թեթև էր», – ասում է Աջարիայի Առողջապահության փոխնախարար Նինո Նիժարաձեն:1tv.ge