Նինոծմինդայի մունիցիպալիտետի 7 գյուղական բուժկետեր Վրաստանի Առողջապահության նախարարությունից ստացել են համակարգիչներ:
Նինոծմինդա քաղաքի Շտապ օգնության ծառայության մենեջեր Քրիստինե Արզումանյանի խոսքով, քանի որ բոլոր գյուղական բժիշկները ենթարկվում են Շտապ օգնության ծառայությանը, ըստ այդմ էլ բոլոր գյուղական բուժկետերին տրվել են դիմակներ, ձեռնոցներ, իսկ այժմ նաև համակարգիչներ:
Նշենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում գործում են 16 գյուղական բուժկետեր, որոնցից 7-ը արդեն ստացել են համակարգիչներ, իսկ մյուսները կստանան առաջիկայում: