12 միլիոնանոց ասֆալտը 12 մետրով ճաքել է

12 միլիոնանոց ասֆալտը 12 մետրով ճաքել է

Օրլովկա – Բավրա ասֆալտապատ ճանապարհը ժամկետի ավարտից 3 անգամ շուտ 12 մետր երկարությամբ ճաքել է։

Նշենք որ ասֆալտի ժամկետը 2 տարի է։ Այս ճանապարհահատվածի ասֆալտապատումը ավարտվել է 2019թ. Նոյեմբերին, այսինքն 5 ամիս առաջ, իսկ ժամկետի ավարտին մնացել է մոտավորապես 1,5 տարի։

Խոշոր ճաքը գոյացել է Ժդանովականի մոտակայքում գտնվող կամրջի անմիջապես վերևում։ Կամուրջը ճանապարհի հիմքի փոփոխման հետ միաժամանակ հիմնովի փոխվեց և տեղադրվեցին բետոնե նոր օղակներ։

Հիշեցնենք՝ որ երկու տարի ժամկետ ունեցող նախագծի մրցույթը շահել էր «Սակմիլսադենմշենի» ընկերությունը ` 12 000 000 լարիի դիմաց:

Նախագծի համաձայն ասֆալտապատվել է 14 կմ 600 մետր ճանապարհահատված: Ինչպես ավելի վաղ տեղեկացել էինք , «Սակմիլսադենմշենի» ընկերության Sտնօրեն Ավթանդիլ Լոմբաձեից, նախագիծը հաշվի է առել այս ուղղությամբ երթեւեկող թե՛ բեռնատարները թե՛ կլիմայական պայմանները: Ընկերությունը պարտավոր է երկու տարվա ընթացքում վերահսկել ճանապարհը եւ վնասվելու դեպքում վերանորոգել այն: