
Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:
Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 420 դեպքից բուժվել է 107 քաղաքացի:
Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում 5 հիվանդ է մահացել:
5223 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 584 պացիենտ: