
Ապրիլի 23-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի շենքում արյան բանկի աշխատակիցները ՛՛Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան ՛՛ կուսակցության աջակցությամբ անցկացրեց արյան հանձնման բարեգործական ակցիա:
Ակցիայի նպատակն է օգնել COVID-19-ով հիվանդացած մարդկանց:
Նինոծմինդայում ակցիային մասնակցեցին քաղաքապետարանի աշխատակիցները և սակրեբուլոյի ՛՛Վրացական երազանք՛՛ խմբակցության պատգամավորները:
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը նշեց, որ ակցիային մասնակցելու ցանկություն են հայտնել 40 հոգի: