Բաց դաս ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

Բաց դաս ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

Ապրիլի 23-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի դպրոցի 8-րդ և 11-րդ դասարանների աշակերտների կողմից կազմակերպվեց առցանց բաց դաս `հայոց լեզվի ուսուցչուհի Ռիմա Վարդանյանի ղեկավարությամբ` նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:

«1915թ-ի Ցեղասպանությունը խարանի պես տպված է մեր ժողովրդի ճակատին եւ սրտի մեջ.
Մենք հավատում ենք եւ սպասում Վրեժի Դատաստանին»:

Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Շատ պետություններ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, բայց Թուրքիան դեռ հերքում է այդ փաստը: Ապրիլի 24-ը ամեն տարի նշվում է Հայաստանում և Սփյուռքում `որպես Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր: