Գետառի ջրի մակարդակը բարձրացել է, ջուրը լցվել է արտերը

Գետառի ջրի մակարդակը բարձրացել է, ջուրը լցվել է արտերը

Գարնան գալուն պես հալվում է ձյունը, տեղումները անձրեւի տեսքով հաճախակի են լինում այդ պատճառով գետերում եւ առվակներում ջրի մակարդակը բարձրանում է:

Հեշտիա գյուղից դուրս հոսող փոքրիկ գետառի ջրի մակարդակը բարձրացել է եւ լցվում է հարակից արտերը: Գետառը ձգվում է մոտավորապես 3 կմ եւ միանում է Ղաուրմա գյուղի միջով հոսող Թափարվան գետին:

Այս խնդրի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ.

«Ամեն տարի գարնան շեմին գետառը լցվում է եւ պետք է մաքրել, խնդիրը քաղաքապետարանում ներկայացված է: Գիտեք ինչ է կատարվում երկրում, պանդեմիայի պատճառով ցանկացած գործավարություն կանգնեցված է: Բացվելուն պես հույսով ենք, որ ֆինանսը կլինի եւ տեխնիկաները կմաքրեն»,- նշեց Քոթոյանը:

Մանրամասների մասին լսեք ձայնագրությունում.