80-ամյա տղամարդու դին փրկարարները հայտնաբերել են գետում

80-ամյա տղամարդու դին փրկարարները հայտնաբերել են  գետում

Եռօրյա որոնումներից հետո, Թելավիի մունիցիպալիտետի Գուլգուլա գյուղի բնակիչ, 80-ամյա տղամարդու դին փրկարարները հայտնաբերել են Ալազանիի գետում:

Համագյուղացիները Ալեքսի Օխանաշվիլուն վերջին անգամ տեսել էին Ալազանի գետի ափին, որտեղ նա արածեցնում էր անասուններին: Դրանից հետո նա անհետացել էր:

Վարկածներից մեկով, տղամարդն անասունին ջրից դուրս բերելու համար մտել է գետը, երբ հոսանքը նրան տարել է:

Անհետ կորածի որոնողական աշխատանքներին ներգրավված էին արտակարգ իրավիճակների կառավարման Կախեթիի վարչության հրշեջ-փրկարարները և Թբիլիսիի արագ արձագանքման բազայի ջրասուզակները:

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն:1tv.ge