Ինչպե՞ս օգտվել սոցիալական օգնությունից. Պարզաբանում

Ինչպե՞ս  օգտվել սոցիալական օգնությունից. Պարզաբանում

Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge վեբ-կայքում հրապարակել է Վրաստանի կառավարության հակաճգնաժամային սոցիալ-տնտեսական ծրագրի երկրորդ փուլը` քաղաքացիներին նպատակային սոցիալական օգնությունը: Օգնություն ստանալու կարգ.

Եկամտահարկից ազատում

2020 թվականի մայիսի 1-ից՝6 ամսվա ընթացքում, եկամտահարկից կազատվեն ամսական 750 լարի աշխատավարձով այն ֆիզիկական անձինք, ովքեր վարձակալներ են և այս 6-ամսվա ընթացքում նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձը չի գերազանցել ամսական 1 500 լարին:

Նշված փոխզիջման նպատակը գործատուների ամսական ծախսերի կրճատումն է և հնարավորություն ընձեռում պահպանել հնարավորինս շատ աշխատատեղեր և աշխատողներին վճարել աշխատավարձերը:

Գործատուն ներառում է բոլոր տեսակի ձեռնարկություններ, այդ թվում՝ ընկերություններ, արտադրամասեր, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև այն անհատ ձեռներեցներին, ովքեր աշխատանքի են ընդունել ֆիզիկական անձանց, վարձատրվում են ըստ իրենց կատարած աշխատանքի և միևնույն ժամանակ վճարում եկամտահարկ:

Օգնությունից կարող են օգտվել միայն մասնավոր հատվածում գործունեություն ծավալող կազմակերպությունները և նշված օգնությունը չի վերաբերում պետական հատվածում գործող կազմակերպություններին:

Պետական հատված: Ովքեր չեն կարող օգտվել օգնությունից.

►  Բոլոր նախարարությունները;

►  Պետության կողմից հիմնադրված պետական իրավունքի իրավաբանական անձինք (այդ թվում՝ հանրային դպրոցներ, թատրոններ, անսամբլներ և թանգարաններ) և ոչ կոմերցիոն (ոչ օգուտաբեր) իրավաբանական անձինք;

► Քաղաքային ծառայությունները և քաղաքապետարանի կողմից հիմնված կառույցները (այդ թվում՝ մանկապարտեզներ, անսամբլներ, մարզական ակումբները և այլն);

► Պետության և Ինքնավար Հանրապետության ցանկացած ծառայությունը;

► Պետական ձեռնարկությունները, որոնք ներառում են պետության, Ինքնավար Հանրապետության և քաղաքապետարանների կողմից հիմնադրված ձեռնարկությունները, որտեղ պետության, Ինքնավար Հանրապետության և քաղաքապետարանների մասնաբաժինները կազմում է ավելի քան 50%;

► Ազգային բանկը;

► Ազգային վերահսկման մարմինները:

Այն ձեռնարկությունները, որոնք իրավասու են մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում օգտվել օգնությունից, աշխատավարձի վճարման եկամտահարկից

 ► Ընդհանրապես չեն վճարի այն աշխատողների համար, որոնց աշխատավարձը կազմում է 750 լարի կամ ավելի քիչ;

► Մասամբ կվճարեն այն աշխատողների համար, որոնց աշխատավարձը գերազանցում է 750 լարին և չի գերազանցում 1 500 լարին: Այդ դեպքում ստացված աշխատավարձից կրճատվում է 750 լարին, իսկ մնացած գումարը հարկվում է եկամտահարկով;

➡ Օրինակ, եթե ձեռնարկությունում աշխատող անձի աշխատավարձը կազմում է 1000 լարի, նշված գումարից հանվում է 750 լարին և եկամտահարկը վճարվում է միայն մնացած 250 լարիից (50 լարի);

► Ամբողջությամբ կվճարվի այն աշխատողների համար, որոնց աշխատավարձը տվյալ ամսվա ընթացքում կկազմի ավելի քան 1 500 լարի;

1500 լարի աշխատավարձի չափը վերաբերում է տվյալ ամսվա ընթացքում վճարված աշխատավարձին, այսինքն, եթե մայիսին աշխատողին վճարվել է 1 600 լարի, ապա ձեռնարկությունը չի կարողանա օգտվել այդ աշխատողի եկամտահարկից, սակայն եթե հունիսին նույն աշխատողին տրվել է 1 400 լարի, ապա այդ դեպքում կօգտվի օգնությունից և հունիսի եկամտահարկը կվճարի մասամբ, մասնավորապես՝ 1 400 լարիից կհանվի 750 լարին և եկամտահարկ կվճարի 650 լարիի համար (130 լարի)

Ձեռնարկությունը եկամտահարկի հայտարարագիրը կներկայացնի սովորական ռեժիմով՝ հաջորդ ամսվա 15-ին:

Հնարավոր հարցեր

► Այս օգնությունը չի նշանակում այն, որ պետք է բարձրացվի աշխատողի աշխատավարձը:

➡ Չի նշանակում: Աշխատավարձի չափը սահմանվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ: Այս օգնությունը նվազեցնում է ձեռնարկության ծախսերը և նրա որոշումն է կբարձրացնի աշխատավարձը, թէ կպահի ավելի շատ աշխատողի:

► Այս օգնությունից կարո՞ղ է օգտվել այն անձը, ով աշխատում է երկու կամ ավելի ձեռնարկություններում:

➡ Կօգտվի: Ազատվում է եկամտահարկից այն անձը, ում յուրաքանչյուր գործատուից ստացած աշխատավարձը կազմում է մինչև 750 լարի, եթե նույն գործատուից ստացած աշխատավարձը չի գերազանցում 1500 լարին:

► Այս օգնությունից օգտվելով արդյո՞ք անձը չի զրկվի այլ օգնություններից, որը նրան է տրվել օրենքով (օրինակ, օգտվում է Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում մասնակցության կամ այլ օգնություններից):

➡ Չի զրկվի: Անձը կօգտվի երկու օգնությունից:

Օգնություն այն աշխատակիցներին, ովքեր այլևս չեն ստանում աշխատավարձ

Կորոնավիրուսի համաճարակի արդյունքում շատ ձեռնարկություններ ստիպված են եղել կրճատել աշխատակիցների թիվը կամ աշխատակիցներին ուղարկել անվճար արձակուրդի: Երկու պարագայում էլ քաղաքացիները չեն ստանա ամսական աշխատավարձ:

Նշված անձանց օգնության համար սահմանվել է 1200 լարի փոխհատուցում, որի բաշխումը կմեկնարկի առաջիկա 6 ամսվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս 200 լարիի չափով:

Փոխհատուցում կարող են ստանալ այն աշխատակիցները, ովքեր 2020 թվականի առաջին երեք ամսում (հունվար, փետրվար, մարտ) գոնե մեկ անգամ ստացել են աշխատավարձ և դրա մասին հարկային հատարարագրի հետ տեղեկություն են ներկայացրել Եկամուտների ծառայություն:

Փոխհատուցումը վճարվում է աշխատողին՝ ձեռնարկության կողմից եկամուտների ծառայության տրամադրված տեղեկատվության համաձայն:

Ձեռնարկությունը մինչև ամեն ամսվա 15-ն էլեկտրոնային եղանակով տեղեկատվությունը կներկայացնի հարկ վճարողի անձնական eservice.rs.gе կայք, որտեղ կլինի այն անձանց ցուցակը, որոնց աշխատավարձերը տրվել են առնվազն մեկ անգամ՝ 2020 թվականի առաջին եռամսյակում և այլևս չեն տրվել նախորդ ամսվա ընթացքում:

Տեղեկության մեջ նշվելու է.

►      Աշխատող անձի անուն-ազգանունը, անձնական համարը,

►     Աշխատող անձի կոնտակտային տվյալները (փաստացի հասցեն, հեռախոսի համարը);

►  Աշխատող անձի բանկային տվյալները (հաշվեհամարը):

Մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ձեռնարկությունների կողմից տրամադրված տեղեկության հիման վրա Եկամուտների ծառայությունը կազմում է փոխհատուցողների անձանց միասնական տվյալների բազան և այն ուղարկում Զբաղվածության խթանման պետական ​​գործակալություն (այլևս՝ գործակալություն):

Փոխհատուցման ցանկում չեն հայտնվի այն ​​անձինք, որոնց մասին Եկամուտների ծառայության տվյալների բազայում նշված է, որ նրանք աշխատավարձ են ստացել նույն ամսում։

Օրինակ՝ եթե մայիսի 15-ին «Ա» ընկերությունը ներկայացրել է տեղեկություն, որ ապրիլին նրան չի փոխանցվել աշխատավարձ, սակայն «Բ» ընկերության ներկայացրած հայտարարագիրը ցույց է տալիս, որ նույն անձը վճարվել է: Այս դեպքում այդ անձը չի կարող ընդգրկվել հատուցման ցուցակում:

Գործատուն իրավունք ունի իր կողմից ներկայացված տեղեկատվությունը ստուգել մինչև համապատասխան ամսվա 20-ը, այսինքն՝ հայտարարագիրը ներկայացնելուց 5 օր անց, որից հետո Եկամուտների ծառայությունը ստույգ ցուցակն ուղարկում է Գործակալություն:

Գործակալությունը Եկամուտների ծառայության կողմից ուղարկված ցուցակում ներգրաված անձանց փոխհատուցման գումարը փոխանցում է մինչև համապատասխան ամսվա 30-ը:

Ըստ վերը նշված սկզբունքների, փոխհատուցման ցուցակների կազմումն իրականացվում է ամեն ամիս, ներառյալ արտակարգ դրության ավարտին հաջորդող ամիսը:

Արտակարգ դրության ավարտին հաջորդող ամսից հետո փոխհատուցումը չի տրվում նոր անձանց, փոխհատուցումը տրվում է միայն փոխհատուցման ցուցակում ներգրավված անձանց:

Այն պարագայում, եթե ​​փոխհատուցման ցուցակում ներգրավված անձին փոխանցվում է աշխատավարձ, ապա դադարեցվում է նրան փոխհատուցելը։

Վրաստանի հարկային օրենսգրքով սահմանված է, որ ձեռնարկության կողմից սխալ ներկայացման դեպքում, ինչի պատճառով փոխհատուցումն աննպատակ է տրամադրվել, նշված ձեռնարկությունը կտուգանվի աննպատակ փոխհատուցման կրկնակի չափով:

Հնարավոր հարցեր

►        Աշխատում էի ձեռնարկությունում, սակայն աշխատավարձը բանկի միջոցով չէի ստանում, այլ գործատուն կանխիկ էր տալիս։ Նման պարագայում կստանա՞մ փոխհատուցում:

➡  Անկախ այն բանից, թե աշխատավարձը փոխանցվել է բանկային հաշվին կամ կանխիկ, գործատուն պարտավոր էր վճարել եկամտահարկ և Ձեր մասին տեղեկություն տրամադրել Եկամուտների ծառայությանը: Հետևաբար, եթե Ձեր գործատուն կատարել է իր պարտավորությունները, ապա Դուք կստանաք փոխհատուցում։

►    Աշխատում էի, սակայն իմ գործատուն անհրաժեշտ տեղեկությունները չի ուղարկել Եկամուտների ծառայություն, արդյո՞ք կստանամ փոխհատուցում։

➡  Փոխհատուցում ստանալու հնարավորություն ունեն միայն այն անձինք, որոնց աշխատավարձերի մասին գործատուն Եկամուտների ծառայությանը տեղեկություն է փոխանցել համապատասխան ամիսների հայտարարագրերով:

►        Իմ գործատուն ասաց ինձ, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացել է  եկամուտների ծառայություն, այնուամենայնիվ  մայիս ամսվա ընթացքում փոխհատուցումը չեմ ստացել և ես ապրիլ ամսին էլ ոչ մի տեղից աշխատավարձ չեմ ստացել, ու՞մ պետք է դիմեմ այս դեպքում:

➡ Անհրաժեշտ է կապնվել եկամուտների ծառայության տեղեկատվական կենտրոնի հետ. info@rs.ge, T. 2 299 299.

🔹 Ինքնազբաղված ոլորտի անձիք

Ինքնազբաղված համարվում են բոլոր  ֆիզիկական անձիք, ովքեր զբաղվում են  ցանկացած տեսակի տնտեսական գործունեությամբ և վաստակում եկամուտ, բացի  վարձու աշխատողներից:

Ինքնազբաղվածների փոխհատուցման չափը կազմում է 300 լարի:

Փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է վավերացնել, որ այս անձը 2020 թվականի առաջին եռամսյակում զբաղվում էր տնտեսական գործունեությամբ և/կամ)համապատասխան եկամուտ է ունեցել:

Ինքնազբաղված անձիք բաժանվում են 2 կատեգորիայի.

►        Ֆիզիկական անձիք, ովքեր գրանցված են եկամուտների ծառայությունում:

►        ֆիզիկական անձիք, ովքեր զբաղվում էին տնտեսական գործունեությամբ և (կամ) եկամուտ ունեին, սակայն չէին  գրանցված եկամուտների ծառայությում և հետևաբար չի երևացել վերջիններիս տնտեսական  գործունեությունը և չեն վճարել եկամուտահարկերը:

Եկամուտների ծառայությունում

Պաշտոնապես ինքնազբաղված անձանց համար փոխհատուցման ստանալը ավելի  հեշտ կլինի և նրանց անհրաժեշտ չի լինի ներկայացնել լրացուցիչ ապացույցներ:

Եկամուտների ծառայությունը կանցկացնի նույնաանացում.

►  Մանր բիզնեսի կարգավիճակ ունեցող ձեռնարկատերերը, ովքեր 2020 թվականի առաջին եռամսյակում ամեն ամսվա կտրվածքով ներկայացրել են դեկլարացիան, կամ շրջանառությունը վերահսկվել է ՀԴՄ-ի միջոցով:

►      Շուկաներում աշխատող ձեռնարկատեր ֆիզիկական անձիք , ովքեր 2020 թվականի առաջին եռամսյակում ներկայացրել են ամսական եկամտահարկը կամ  շրջանառությունն արտացոլվում է ՀԴՄ-ում և  կամ տնտեսական գործունեության փաստը կհաստատվի շուկայի կազմակերպչի կողմից ներկայացված եկամուտահարկի տեղեկություններում:

►   Անհատները, ովքեր զբաղվում են ֆիքսված  գործունեությամբ (օրինակ ՝ հացաբուլկեղեններում աշխատող անձինք, գեղեցկության սրահներում, ավտոտեխնիկական սպասարկման օբյեկտներում) և գործունեություն են ծավալում 2020 թվականի առաջին եռամսյակում, ինչը վկայում է եկամուտների ծառայության կողմից կուտակված և վճարված ֆիքսված հարկի մասին:

►  Միկրո բիզնեսի կարգավիճակ ունեցող ձեռնարկատերերը, ովքեր բյուջեից ֆինանսավորում չեն ստանում;

► Անհատ ձեռնարկատերերը, ովքեր մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ներկայացրել են 2019 թվականի տարեկան եկամուտահարկի դեկլարացիան  կամ  2020 թվականի առաջին եռամսյակում շրջանառությունն արտացոլվում է  ՀԴՄ-ում:

Եկամուտների ծառայությունը վերոնշյալ անձանց  նույնականացումը իրականացնում է  մինչև 2020 թվականի մայիսի 20-ը՝  կազմում է փոխհատուցման ենթակա անձանց ցուցակ:

Փոխհատուցման ցուցակում չեն ընդգրկված այն անձիք , որոնց աշխատավարձ է տրվել 2020-ի ընթացքում, և / կամ այդ անձինք ընդգրկված են վարձու աշխատողների ցուցակում (նրանք, ովքեր կորցրել են իրենց աշխատավարձը):

Եկամուտների ծառայությունը փոխհատուցման ցուցակը Գործակալություն կուղարկի ոչ ուշ, քան 2020 թվականի մայիսի 20-ը:

Եկամուտների ծառայությունը փոխհատուցման ցուցակը մինչև 2020 թվականի մայիսի 20-ը կուղարկի գործակալությանը:

Միևնույն ժամանակ, ցուցակում ընդգրկված  անձինք հատուցման մասին  ծանուցում կստանան այն մասին, թե ինչպես է հարկադիր վճարողի պաշտոնական eservice.rs.ge էջում: ոչ ուշ, քան

Տվյալ կատեգորիայի անցանց համար 2020 թվականի մայիսի 21-ից ոչ ուշ Առողջապահության նախարարության www.moh.gov.ge էլեկտրոնային պորտալում կբացվի էլեկտրոնային դիմում-հայտի ձև, որտեղ փոխհատուցում ստանալու համար ֆիզիկական անձը պետք է լրացնի հետևյալ տեղեկատվությունը.

►        Անուն , ազգանուն և անձնական համար

►        Կոնտակտային տվյալները(փաստացի հասցեն և հեռախոսահամարը)

►       Բանկային տվյալները(հաշվեհամարը)

Գործակալությունը անձի կողմից էլեկտրոնային դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվանից  ոչ ուշ, դիմումի մեջ եղած անձնական տվյալները համեմատում է եկամուտների ծառայությունից ստացված տեղեկատվության հետ և փոխհատուցման գումարը փոխանցում անձի կողմից նշված բանկային հաշվին:

Փոխհատուցման գումարը չի փոխանցվի այլ անձի հաշվեհամարին:

Եթե հայտատուի անձնական համարը ցուցակում չլինի,ապա  գործակալությունը այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Դիմորդը հնարավորություն ունի լրացուցիչ տեղեկատվություն ստանալ եկամուտների ծառայության տեղեկատվական կենտրոնից՝  – info@rs.ge, T. 2 299 299.

  1. Ինքնազբաղված անձինք, ովքեր գրանցված չեն Եկամուտների ծառայության կազմում, Առողջապահության նախարարության www.moh.gov.ge էլեկտրոնային պորտալում պետք լէ րացնեն  էլեկտրոնային դիմումի ձևը:

Փոխհատուցումը ստանալու համար 2020 թվականի հունիսի 1-ից ոչ ուշ  ֆիզիկական անձը պետք է էլեկտրոնայինտարբերակով  ներկայացնի հետևյալ տեղեկատվությունը.

►        Անուն , ազգանուն և անձնական համար

►        Կոնտակտային տվյալները(փաստացի հասցեն և հեռախոսահամարը)

►       Բանկային տվյալները

►        Մինչ  արտակարգ դրությունը տեղեկություն իր եկամտաաղբյուրի մասին.

►     2020 թավականի առաջին եռամսյակում եկամուտաաղբյուրը հաստատող փաստաթուղթ, այդ թվում.

➡  Եկամտահարկի վճարման համար գրանցված անձի (բացի  ոչ ձեռնարկատեր ֆիզիկական անձի) կողմից տրված սկզբնական հարկային փաստաթուղթ (գրավոր փաստաթուղթ, որով էլ  նույնականացնում է եկամուտի ստացման փաստը(գրավոր փաստաթուղթ, որով էլ հնարավոր է ապրանքների / ծառայությունների մատուցման մեջ ներգրավված կողմերի նույնականացումը, առկա է  ամսաթիվ և տրամադրված ապրանքների / ծառայությունների ցանկը գներով հանդերձ: Օրինակ՝ գնումների կատարման ակտը, հանձնման-ընդունման ակտը):

➡ 2020 թվականի առաջին 3 ամիսների բանկային հաշվետվություն, որով  հաստատվում է տնտեսական գործունեությունից ստացած  եկամուտը

➡ Քաղաքապետարանի կամ այլ վարչական մարմնի կողմից տրված անձին վերաբերվող որևէ գործունեութունը վավերացնող տեղեկանք թույլտվություն/լիցենզիա:

➡Վրաստանում գրանցված իրավաբանական անձի կողմից տրված փաստաթուղթ, որով էլ վավերացվում է  անձի տնտեսական գործունեությունը և /կամ եկամուտը.

Գործակալությունը աշխատանքային խմբի հետ միասին կվերանայի ներկայացված էլեկտրոնային դիմումները, փաստաթղթերը  կխմբավորվեն   ըստ իրենց գործունեությունը հավաստող առանձնահատկությունների  և 2 շաբաթվա ընթացքում ցուցակը կներկայացվի  առողջապահության նախարարի հրամանով ստեղծված միջգերատեսչական  հանձնաժողովին:

Վերոնշյալ ցուցակում չեն ընդգրկվի այն անձիք, որոնց տվյալները եկամուտների ծառայությունը փոխանցել է  գործակալությամբ տրամադրված այլ փոխհատուցման ցուցակներում:

Հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում պետք է հավաքվի, ոչ ուշ շաբաթը մեկ անգամ, և որոշում կայացնի փոխհատուցվող անձանց վերաբերյալ:

Հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում կհավաքվի , սակայն շաբաթը մեկ անգամից ոչ պակաս հաճախականությամբ և  որոշում կկայացնի այն անձանց մասին ում պետք է տա փոխհատուցում:

Հանձնաժողովի որոշումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունը  կապահովվի  հայտատուին փոխհատուցման փոխանցումը հայտում նշված բանկային հաշվին:

Փոխհատուցման գումարը չի փոխանցվի այլ անձի հաշվեհամարին:

Այն անձինք, որոնց դիմումները չեն բավարարվում, Գործակալությունը որոշում կայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն կհաղորդի կարճ տեքստային հաղորդագրությամբ՝ փոխհատուցումը մերժելու մասին:

Լրացուցիչ տեղեկություն ստանալու համար անձը կարող է զանգահարել Առողջապահության նաարարության 1505 թեժ գծի համարին:

Հավանական հարց.

Ո՞վ կարող է ընդգրկվել  չգրանցված ինքնազբաղվածների կատեգորիայի ցուցակում և ինչ ապացույց պետք է ներկայացվի: Ահա որոշ հնարավոր տարբերակներ.

►    Շուկայի շարքում  վաճառողները, ով  չի գրանցված որպես ձեռնարկատեր և որի մասին շուկայի ընկերությունը տեղեկատվություն չի փոխանցել  եկամուտների ծառայության (համապատասանաբար այն չկա եկամուտների ծառայության կողմից  գործակալությանը ուղարկված  ցուցակում ), տվյալ անձը տնտեսական գործունեության /եկամտաաղբյուրի վավերացման համար պետք է ներկայացնի  տոնավաճառի կազմակերպության կողմից տրված տեղեկանք այն մասին , որ նշված անձը 2020 թ առաջին եռամսյակի տվյալներով առևտուր է արել իր շուկայի տարածքում և վճարում էր հմապատասխանվարձակալության գումարը:

►    Այն անձը, ով բնակավայրից ուղևորներ է տեղափոխել քաղաքապետարանի կենտրոն կամ բնակավայրերից բնակավայրէ տեղափոխել ուղևորներ և չի հանդիսանում ընկերության աշխատող, պետք է համապատասխան վկայական ներկայացնի համապատասխան քաղաքապետարանից :

►       Այն անձը, ով երեխաներ է տեղափոխել  բնակավայրերից հանրային դպրոց և չի հանդիսանում ընկերության աշխատող, պետք է ներկայացնի վկայագիր համապատասխան մունիցիպալիտետից:

►      Այն անձը, որը իրականացնում է ուղևորների միջքաղաքային փոխադրում և ընկերության աշխատակից չէ. – ավտոբուսի կայանի կազմակերպիչից ներկայացնում է համապատասխան վկայագիր և ծառայության համար վճարը հաստատող փաստաթուղթ (բանկային գործարքի կամ ՀԴՄ-ի ստուգում):

►     Այն անձը, ով ամեն օր վարձակալում է իր բնակելի տարածքը էլեկտրոնային վարձակալման պորտալների միջոցով (Airbnb.com, booking.com և այլն) – պետք է ներկայացնի բանկային փաստաթուղթ, որը ցույց է տալիս համապատասխան ընկերությունից ստացված եկամուտը:

►       Հուշանվերներ պատրաստող և հուշանվերները խանութին հանձնող կամ գյուղատնտեսական արտադրանքը հացաբուլկեղենին / ռեստորանին հանձնողծ անձիք պետք է ներկայացնեն համապատասխան հիմնական հարկային փաստաթուղթ (գնման ակտ, հանձնման-ընդունման ակտ).

►       Այն անձը, ով աշխատում է որպես դայակ, արհեստավոր, պահապան և  այլն, փոխհատուցում կստանա, եթե նա ծանուցում է ներկայացնում որպես հարկ վճարող գրանցված ծառայության մատուցող / միջնորդ ընկերությունից, որի միջոցով նրա գործատուին կապվել է մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը.

►        Ցանկացած այլ անձ, ով 2020թվականի առաջին եռամսյակում ցուցաբերել է տնտեսական գործունեություն և/կամ  ունցել է եկամուտ և կարող է ներկայացնել տվյալ եկամուտը հաստատող փաստաթուղթ(այդ թվում նաև բանկային կտրոնով):

Անձը վերը նշված 3 կատեգորիաների փոխհատուցումից / օգնությունից  միայն մեկից կարող է օգտվել:

Աշխատողների և ինքնազբաղվածների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու խնդրում ենք դիմել ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվական կենտրոն ՝ info@rs.ge: