Նոր ասֆալտը սկսել է քանդվել

Նոր ասֆալտը սկսել է քանդվել

Հեշտիայի գյուղական համայնք տանող նորակառույց ճանապարհի 4,5 կմ ասֆալտապատման աշխատանքները ավարտվել էր 2019 թվականի հուլիս ամսին:

Նախկինում NOR ռադիոն անդրադարձել էր, որ 2019 թվականի հոկտեմբերի 10 -ին «QOST POINT» ընկերության աշխատակիցները  Հեշտիա գյուղի մոտ կատարել էին ասֆալտապատման աշխատանքներ՝ 2018թ -ի աշնանը՝ եղանակային ցուրտ պայմանների ժամանակ, այդ պատճառով ասֆալտի վրա սկսվել է առաջանալ փոսեր:

Նշենք, որ մունիցիպալ զարգացման հիմնադրամը՝ (MGF) -ը  չեր ընդունել տվյալ ճանապարհի աշխատանքները համարելով այն թերի:

Նշված ճանապարհահատվածը նորից սկսել է քանդվել: Այն 3 – 4 մասերում որտեղից հանվել էր հին ասֆալտը եւ լցվել նորը, այդ կտորներն իրար կցված տեղերից սկսել է ճեղքվել: Ինչպես նաեւ նույն 40 – 50մ հատվածում մեքենաների երթեւեկելուն պես զգացվում է ասֆալտի դեֆորմացումը: