Երեկ, առաջին համալսարանային կլինիկա է տեղափոխվել կասկածելի ախտանշաններով երկու հղի կին, նրանցից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
Կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի հայտարարությամբ, այժմ սպասում են երկրորդ հղի կնոջ թեստի պատասխանին:
«Երեկ մեզ մոտ են տեղափոխել երկու հղի կին, նրանցից մեկի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, մյուսի պատասխանը դեռևս հայտնի չէ»,- հայտարարել է Ռատիանին:
Նրա փոխանցմամբ, կլինիկա է տեղափոխվել նաև կասկածելի ախտանշաններով նորածին:
«Նորածնի կենսաբանական նմուշն ուղարկվել է Լուգարի լաբորատորիա, սպասում ենք պատասխանին»,- նշել է Ռատիանին և հավելել, որ երեկ կորոնավիրուսի թեստ է անցել ևս 7 նորածին, սակայն նրանց մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել:1tv.ge